Կարողությունների զարգացում և տեխնիկական աջակցություն

Արդյունավետ լուծումների համար անհրաժեշտ են կայացած ինստիտուտներ և հիմնավորված որոշումներ։ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի առջև ծառացած են ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու, ջրի սակավությանը հարմարվելու, քիմիական նյութերը կառավարելու և բնապահպանական կառավարումը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու մարտահրավերները։

Համատեքստ

«Կանաչ օրակարգը» տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման միջոցով օգնում է այս երկրներին մշակել և իրականացնել արդյունավետ կլիմայական ու բնապահպանական քաղաքականություններ՝ կանաչ անցման նպատակները վերածելով գործնական քայլերի։

Մենք առաջարկում ենք՝

  • Տեխնիկական փորձագիտական աջակցություն և խորհրդատվություն՝ քաղաքականության մշակման ու իրականացման կոնկրետ խնդիրներին համապատասխան։
  • Գործնական գործիքներ և մեթոդաբանություններ, որոնք կառույցներին հնարավորություն են տալիս վերլուծել տարբերակները, գնահատել ազդեցությունները և կայացնել փաստահեն որոշումներ։
  • Կարողությունների զարգացում և գործնական ուսուցում՝ քաղաքականություն մշակողների, տեխնիկական մասնագետների և այլ շահագրգիռ կողմերի համար։
  • Աջակցություն քաղաքականությունների և իրավական կարգավորումների մշակմանը, այդ թվում՝ բացերի գնահատում, առաջարկների ներկայացում և մասնակցություն նոր կարգավորիչ շրջանակների մշակմանը։
  • Գիտելիքների փոխանակում, որը երկրների շահագրգիռ կողմերին հնարավորություն է տալիս օգտվել Եվրոպայի և այլ տարածաշրջանների համապատասխան մասնագիտական փորձից ու գործելակերպերից։
  • Բազմակողմ երկխոսություն՝ կառույցներին, փորձագետներին և այլ դերակատարներին բնապահպանական ու կլիմայական բարդ մարտահրավերների շուրջ համախմբելու համար։

Կարողությունների զարգացում՝ երկարաժամկետ արդյունքի համար

 Մեր մոտեցման հիմքում երեք սկզբունք է։ Յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է՝

  • Արձագանքի յուրաքանչյուր երկրի առանձնահատուկ կարիքներին։
  • Ձևավորի ազգային կայուն կարողություններ, որոնք կպահպանվեն նաև առանձին ուսումնասիրության, աշխատաժողովի կամ գնահատման ավարտից հետո։
  • Նպաստի ԵՄ բնապահպանական չափանիշներին համապատասխանեցմանը։


Տարածաշրջանային նախաձեռնություններ

Հայաստան

Կլիմայական մոդելներ
Նագոյայի արձանագրությանը համապատասխանեցում
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենք և ԲՊՄՄ առաջարկություններ

Այլ նախաձեռնություններ

Կանաչ անցման գնահատում

Կանաչ անցման գնահատում Ծանոթացե՛ք մեր «Կանաչ անցման գնահատմանը», որում ներկայացված են խորքային վերլուծություններ Հայաստանի ազգային քաղաքականությունների, առանցքային ոլորտների և անցման ընդհանուր պատրաստվածության վերաբերյալ։ Հաշվետվությունն ներառում է ռազմավարական առաջարկներ՝ աջակցելու երկրին մինչև 2050թ․ կլիմայական չեզոքության հասնելու ճանապարհին։

Ով ենք մենք

Ոլորտային գնահատումներ

Ծանոթացեք մեր ոլորտային գնահատման զեկույցներին, որոնք վերաբերում են հիմնական միտումներին, խոչընդոտներին և գործոններին, որոնք կարող են նպաստել «կանաչ» անցմանը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ այդ երկրների՝ Եվրոպական միությանը մոտարկման գործընթացի շրջանակներում։

Հետազոտեք

Հանրային իրազեկվածության հետազոտություն

Այս հետազոտությունը վերլուծում է, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիներն ընկալում կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և ԵՄ ինտեգրումը՝ վերհանելով հասարակության վերաբերմունքը կայուն ապագայի նկատմամբ։

ուսումնասիրել