Կանաչ անցման գնահատում

Ծանոթացե՛ք մեր «Կանաչ անցման գնահատմանը», որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային քաղաքականությունների, հիմնական ոլորտների և անցման պատրաստվածության խորքային վերլուծություններ։ Այս զեկույցը ներկայացնում է մինչև 2050 թվականը կլիմայական չեզոքության հասնելու ճանապարհին երկրին աջակցելու համար անհրաժեշտ կարևոր դիտարկումներ և եզրահանգումներ։

Համատեքստ

Կանաչ անցման գնահատումը ներկայացնում է հստակ պատկերացում կանաչ անցման ճանապարհին Հայաստանի առաջընթացի, հնարավորությունների և մարտահրավերների մասին։

Հատուկ ուշադրություն է դարձված այն ոլորտներին, որոնք առավել նշանակալի են երկարաժամկետ կայունության և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման համար։ Միայն օրենսդրական պահանջների վերլուծությամբ սահմանափակվելու փոխարեն՝ զեկույցը բարձրակարգ վերլուծություններ է անում ոլորտային առաջընթացների վերաբերյալ։

Այս գնահատականները հիմք են ծառայում տեղեկացված, համագործակցային և գործնական ռազմավարությունների ձևավորման համար՝ միտված Հայաստանի ավելի կայուն ապագային։

Գնահատումն ընդգրկում է․

  • Շրջակա միջավայրի և կլիմայի վիճակն ու միտումները։
  • Քաղաքականության շրջանակներն ու իրականացման գործիքները։
  • Պետական հատվածի կարողությունները։
  • Հասարակական և մասնավոր հատվածի տեխնիկական, ենթակառուցվածքային և մասնագիտական ներուժը։
  • Խաչվող ոլորտները՝ այդ թվում փոխակերպման համար ֆինանսները, գիտական հետազոտությունները և նորարարությունը, թվայնացումը, ինչպես նաև արդար անցման ապահովումը։

Զեկույցն անդրադառնում է հիմնական մարտահրավերներին, գնահատում է ֆինանսական պահանջները և առանձնացնում համագործակցության հնարավորությունները՝ հաջակցություն Հայաստանում արդյունավետ և արդար կանաչ անցման։ 

Other Initiatives

Ոլորտային գնահատումներ

Ծանոթացեք մեր ոլորտային գնահատման զեկույցներին, որոնք վերաբերում են հիմնական միտումներին, խոչընդոտներին և գործոններին, որոնք կարող են նպաստել «կանաչ» անցմանը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ այդ երկրների՝ Եվրոպական միությանը մոտարկման գործընթացի շրջանակներում։

Հետազոտեք

Հանրային իրազեկվածության հետազոտություն

Այս հետազոտությունը վերլուծում է, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիներն ընկալում կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և ԵՄ ինտեգրումը՝ վերհանելով հասարակության վերաբերմունքը կայուն ապագայի նկատմամբ։

ուսումնասիրել

Կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն

Կարողությունների զարգացումը և տեխնիկական աջակցությունը կարևորագույն նշանակություն ունեն՝ կայուն անցման գործընթացում շահառուներին անհրաժեշտ հմտություններով և ռեսուրսներով զինելու համար ։ Մեր աջակցությունը լիովին համահունչ է ճանապարհային քարտեզում ընդգծված ազգային առաջնահերթություններին։

Շուտով