Մեր ազդեցությունը

Sort by:
All
Նորություններ
Events
Interviews
All
All
26 Oct, 2026
Նորություններ

Մեկնարկում է «Կանաչ օրակարգ, Հայաստան» երիտասարդական տեսափոդքաստաշարը․ առաջին թողարկումը նվիրված է կենսաբազմազանությանը և COP17-ին

Ամիսներ տևած վերապատրաստումներից, հետազոտական ու նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում է «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի երիտասարդական տեսափոդքաստաշարը։ Այն երիտասարդներին հնարավորություն է տալիս զրուցելու ոլորտի փորձագետների հետ, բարձրաձայնելու բնապահպանական կարևոր հարցեր և նոր գաղափարներով ու թարմ հայացքով մասնակցելու Հայաստանի կանաչ անցման շուրջ քննարկումներին։

Լուսանկարը՝ Վիկտորիա Բիլ / SEI
14 Oct, 2026
Նորություններ

COP17-ին ընդառաջ․ ո՞վ է օգուտ քաղում Հայաստանի կենսաբազմազանությունից

Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտ «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում մշակվող ճանապարհային քարտեզն ուսումնասիրում է Հայաստանի գենետիկական նյութի և կենսաբազմազանության հասանելիությունն ու դրանց օգտագործումից ստացվող օգուտների բաշխումը կարգավորող համակարգը։ Ըստ ճանապարհային քարտեզի՝ ավելի հստակ կանոնները կարող են նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, պաշտպանել տեղական գիտելիքը և ապահովել օգուտների արդար բաշխումը։

25 Aug, 2026
Events

Աջակցություն Հայաստանի կլիմայական չեզոքության նպատակներին․ SEI-ի Կլիմայական չեզոքության գործիքը ներկայացվել է ազգային փորձագետներին

Ինչպե՞ս կարող է Հայաստանը երկարաժամկետ կլիմայական նպատակները վերածել գործնական քաղաքական որոշումների։ SEI-ի Կլիմայական չեզոքության գործիքն օգնում է որոշումներ կայացնողներին համեմատել տարբեր սցենարներ, գնահատել դրանց տնտեսական և սոցիալական ազդեցությունները և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ կլիմայական չեզոքության անցնելու համար։

18 May, 2026
Events

«Կանաչ օրակարգ Հայաստան» 2026 համաժողովը դիտարկել է Հայաստանի կանաչ անցման առաջընթացը

Մայիսի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «Կանաչ օրակարգ Հայաստան» համաժողով 2026-ը համախմբել էր շուրջ 300 մասնակցի, ավելի քան 40 խոսնակի՝ քննարկելու Հայաստանի բնապահպանական առաջնահերթությունները, իրականացման հիմնական մարտահրավերները և ավելի կանաչ ու դիմակայուն ապագա տանող ուղիները։

21 Apr, 2026
Interviews

Հայաստանն ուժեղացնում է կենսաբազմազանության իր օրակարագը՝ COP17-ին ընդառաջ․ ինչո՞ւ է սա կարևոր

Վերջերս Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Նագոյայի արձանագրության վավերացման մասին օրենքը։ Սա կարևոր քայլ էր Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ և երկրի բնապահպանական հավակնությունների հստակ ազդանշան: Սակայն միջազգային համաձայնագրերից և դիվանագիտական ձեռքբերումներից այն կողմ կա ավելի հստակ մի հարց․. ի՞նչ է դեր ունի կենսաբազմազանությունը քաղաքացիների առօրյա կյանքում։ Մեզ հետ զրույցում պատմում է «Կանաչ օրակարգ» ազգային գնահատման զեկույցների փորձագետ Արսեն Գասպարյանը։

02 Dec, 2025
Events

Բազմակողմանի քննարկումներ Հայաստանում` քիմիական նյութերի ոլորտի առաջին կարգավորման շրջանակին ընդառաջ

Նոյեմբերի 25-ին Հայաստանի պետական կառույցները, տեղի մասնագետները, Շվեդիայի քիմիական նյութերի գործակալության փորձագետները և «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի թիմը հանդիպեցին Երևանում՝ քիմիական նյութերի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան կառավարման օրենսդրական շրջանակի մշակումը քննարկելու։ Այս գործընթացը միտված է նպաստելու հանրային առողջությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը։

08 Jul, 2025
Նորություններ

Հայաստանը մեկնարկեց Քիմիական նյութերի մասին օրենքի մշակման նախաձեռնությունը «Կանաչ օրակարգ» ծրագրի հետ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի «Կանաչ օրակարգ» ծրագրի հետ մեկնարկեց «Քիմիական նյութերի մասին» ՀՀ առաջին օրենքի մշակման գործընթացը։ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող այս աջակցությունն իրականացվում է ՍՇԻ-ի և ՀԱՀ Յակոբեան կենտրոնի կողմից անցկացվող «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի շրջանակներում։

18 Jun, 2025
Interviews

Հայաստանի կանաչ անցման վերաբերյալ նոր զեկույց հրապարակվեց «Կանաչ օրակարգ Հայաստան 2025» համաժողովին

Միջոցառման ընթացքում առաջին անգամ ներկայացվում է Կանաչ անցման համապարփակ ազգային գնահատման զեկույցը, որը տրամադրում է ռազմավարական կարևորության խորը պատկերացում՝ կլիմայական գործողությունների բարելավման, կենսաբազմազանության պաշտպանության, աղտոտման վերահսկման և կանաչ տնտեսության անցման այլ առաջնահերթությունների բարելավման ուղղությամբ։

16 Jun, 2025
Interviews

Կարո՞ղ է ՀՀ-ն մինչև 2050թ․ հասնել կլիմայական չեզոքության․ հարցազրույց ՀՀ ՇՄ փոխնախարարի հետ

ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը ներկայացնում է, թե ինչպես են եվրոպական գործընկերությունները ձևավորում երկրի բնապահպանական քաղաքականությունը, որոնք են կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել՝ կերտելու դիմակայուն և ցածր արտանետումներով ապագա։

14 May, 2025
Interviews

Խցանումներից՝ մաքուր օդ. Հայաստանի վերափոխումը խելացի շարժունակությամբ

Հայաստանը կարո՞ղ է ճանապարհ հարթել դեպի ավելի կանաչ ապագա։ Այս հարցազրույցում խելացի շարժունակության փորձագետ Վազգեն Հարությունյանը խոսում է մաքուր տրանսպորտի խթանման, էլեկտրամեքենաների և թվային տեխնոլոգիաների ներուժի, ինչպես նաև այդ ճանապարհին գոյություն ունեցող խոչընդոտների մասին։

16 Oct, 2024
Նորություններ

Արևելյան Եվրոպայում պարենային համակարգերի հաջող փոխակերպման հիմնական տարրերը

Այս համատեքստում Իևա Գալքիտեն և Մարկ Դրիսքոլը ուրվագծել են Արևելյան Եվրոպայում պարենային համակարգերի հաջող փոխակերպման հինգ հիմնական նկատառումներ՝ ըստ Եվրոպական Միության «Ֆերմայից սեղան» (Farm to Fork - F2F ) ռազմավարության:

«Կանաչ օրակարգ» ծրագրի թիմը մեկնարկում է Հայաստանի կանաչ անցման ճանապարհային քարտեզի մշակման Ազգային գնահատման փուլը։ Լուսանկարը՝ Նազենիկ Սարոյանի
20 Sep, 2024
Events

«Կանաչ օրակարգը» մեկնարկում է ազգային գնահատման փուլը Հայաստանի համար

2024 թվականի սեպտեմբերին «Կանաչ օրակարգի» թիմը նշանակալի առաջընթաց է գրանցել՝ սկսելով Հայաստանի կանաչ անցման ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի Ազգային գնահատման փուլը։ Երևանում անցկացված քննարկումները միավորել էին «Կանաչ օրակարգ, Հայաստան» ծրագրի թիմի հիմնական միջազգային և ազգային փորձագետներին։