News
24 May, 2024

«Կանաչ oրակարգի» և Sida-ի ներկայացուցիչները խորհրդակցական հանդիպումներ են անցկացնում Երևանում հիմնական շահագրգիռ կողմերի հետ

Photo

Նախորդ շաբաթվա ընթացքում «Կանաչ օրակարգ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրի թիմը՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) ներկայացուցիչների հետ այցելեց Երևան՝ խորհրդակցական հանդիպումների շարք անցկացնելու նպատակով։

Քննարկումները կենտրոնացած էին կանաչ անցման համար Հայաստանի պատրաստականության վերաբերյալ նախնական գնահատականների շուրջ: 

Հանդիպումներն անցկացվեցին առանցքային հաստատություններում և կառույցներում, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, Ազգային ժողովում, Շրջակա միջավայրի նախարարությունում, Էկոնոմիկայի նախարարությունում, Հայաստանում Շվեդիայի դեսպանատանը, ԵՄ պատվիրակության գրասենյակում, Համաշխարհային Բանկում, ՄԱԶԾ-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Ակտիվ քննարկումներ ծավալվեցին մի շարք կենսական ոլորտների շուրջ, ինչպիսիք են. կլիման, էներգետիկան, խելացի տրանսպորտը, շենքեր և վերանորոգումը, արդյունաբերությունը, զրոյական աղտոտումը, ֆերմայից՝ սեղանը և կենսաբազմանությունը։ Շոշափվեցին նաև միջոլորտային հարցեր, օրինակ՝ Ֆինանսներ կանաչ անցման համար, թվայնացում, սոցիալական ազդեցություն, հետազոտություն և զարգացում։

Այս շարունակական երկխոսությունն առանցքային կարևորություն ունի Հայաստանի կանաչ անցման ռազմավարական տեսլականին աջակցելու նպատակով ազգային գնահատումն է՛լ ավելի կատարելագործելու համար ։

SEI Բնապահպանական ռազմավարության և քաղաքականության թիմի ղեկավար Բերնարդաս Պադեգիմասը ընդգծեց այն նախաձեռնությունների կարևորությունը, որոնք համահունչ են երկրի կարիքներին և աջակցում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի (CEPA) իրականցմանը՝ Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու նպատակով։

Կառավարության առաջնահերթությունների հետ համաձայնեցված ներառական և ընդգրկուն քաղաքականությունների ստեղծումը կարևոր է առաջընթացի համար։ 

Հայաստանը  հաստատուն հանձնառություն է ցուցաբերում բնապահպանական կայունության ուղղությամբ՝ շեշտը դնելով ռեսուսների առավել արդյունավետ բաշխման, ռազմավարական պլանավորման, ինչպես նաև նշանակալի առաջընթացի հասնելու համար հասարակության ներգրավվածության անհրաժեշտության վրա։