News
16 Oct, 2024

Արևելյան Եվրոպայում պարենային համակարգերի հաջող փոխակերպման հիմնական տարրերը

Photo

Այս համատեքստում Իևա Գալքիտեն և Մարկ Դրիսքոլը ուրվագծել են Արևելյան Եվրոպայում պարենային համակարգերի հաջող փոխակերպման հինգ հիմնական նկատառումներ՝ ըստ Եվրոպական Միության «Ֆերմայից սեղան» (Farm to Fork - F2F ) ռազմավարության:

2020 թվականի մայիսին Եվրոպական համձնաժողովը հայտարարեց ԵՄ-ի «Farm to Fork» (F2F) հավակնոտ ռազմավարության մասին, որը հուսադրող տեսլական է նախանշում ամբողջ Եվրոպայում պարենային համակարգերի փոխակերպման համար՝ ստեղծելու այնպիսիք, որոնք կենտրոնացած են շրջակա միջավայրի, մարդկանց և մոլորակի առողջության վրա: Ժամանակակից պարենային համակարգերի խորը ազդեցությունը կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և հանրային առողջության վրա, հաճախ, անտեսվում են:

Համաշխարհային մասշտաբով պարենային համակարգերը պատճառ են ջերմոցային գազերի արտանետումների գրեթե մեկ երրորդի, զգալի դերակատար են կենսաբազմազանության կորստում և էական դեր են խաղում առողջապահական այնպիսի խնդիրների առաջացման մեջ, ինչպիսիք են սրտի կաթվածը, քաղցկեղը և 2-րդ 2-րդ տիպի շաքարախտը: F2F ռազմավարության միջոցով ԵՄ-ն մտադիր է ստեղծել այնպիսի պարենային համակարգեր, որոնք արդարացի են, առողջ և էկոլոգիապես կայուն՝ համահունչ ԵՄ «Կանաչ գործարք»-ի նպատակներին:

Շարունակելով ամրապնդել ստանձնած պարտավորությունները՝ ԵՄ-ի Գյուղատնտեսության վերաբերյալ ռազմավարական երկխոսությունը վերջերս ներկայացրել է «Եվրոպայում գյուղատնտեսության և պարենի ընդհանուր հեռանկարը» խորագրով առաջարկությունների շարք: Նախաձեռնության նպատակն է բարեփոխել ԵՄ Գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականությունը (CAP), ստեղծել «Արդար անցման» ու բնության վերականգման հիմնադրամներ և հանդես գալ ի պաշտպանություն ավելի կայուն սննդակարգերի՝ նոր ուղղություններ «Ֆերմայից սեղան» օրակարգի առաջխաղացման համար, որոնք կձևավորեն գալիք տարիների եվրոպական քաղաքականությունը:

Այս փոխակերպումները առանձնահատուկ նշանակություն ունեն Արևելյան Եվրոպայի համար, որտեղ ԵՄ անդամակցությունը կարող է բերել ինչպես յուրատիպ մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ: Օրինակ, Ուկրաինայի՝ ԵՄ-ին պոտենցիալ անդամակցությունն այն կդարձնի դաշինքի ամենամեծ գյուղատնտեսական երկիրը՝ 42 միլիոն հեկտար գյուղատնտեսական տարածքով, ինչը գերազանցում է Ֆրանսիայի 28 միլիոն հեկտարը:

Ստոկհոլմի Շրջակա միջավայրի ինստիտուտը (SEI) Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար իր «Կանաչ օրակարգ» ծրագրի շրջանակում իրականացրել է այդ երկրներում «Ֆերմայից սեղան» մոտեցման ոլորտային մարտահրավերների մանրակրկիտ վերլուծություն: Այս գնահատականներն անդրադառնում են տվյալ երկրներում առկա ինստիտուցիոնալ, իրավական, քաղաքականության և ծրագրի իրականացման հետ կապված խոչընդոտներին: Երկրներից յուրաքանչյուրը բախվում է համանման խնդիրների՝ ջրի սակավություն, հողի էրոզիա, ցածր արտադրողականություն, կենսամիջավայրի կորուստ և կլիմայի փոփոխության սպառնալիքի աճ: Ավելին, դրանք նաև առերեսվում են սննդի անապահովության և առողջության անկման աճող մակարդակի՝ կապված սննդակարգի և սննդարար, կայուն սննդի սահմանափակ հասանելիության հետ:

Այս անցումն ուղղորդելու համար մենք մատնանշել ենք Արևելյան Եվրոպայի պարենային համակարգերի հինգ հիմնական նկատառումներ.

1. Պարենային համակարգի մոտեցումների որդեգրման կարիքները կառավարման մեջ

Միջոլորտային ռազմավարությունների ու նախարարությունների միջև հաղորդակցության, համակարգման և փոխադարձ ազդեցության զարգացումը կարող է խթանել F2F նպատակների իրականացումը: Սա նշանակում է պարենը դիտարկել որպես մեկ ամբողջական համակարգ՝ սկսած նրանից, թե ինչպես է այն աճեցվում՝ մինչև այն, թե ինչպես է սպառվում՝ ներգրավելով գործընթացում մասնակցություն ունեցող բոլոր կողմերին:

Հետզհետե գիտնականները ավելի շատ են համաձայնում այն հարցում, որ պարենային համակարգերի կայունացումը միայն նոր տեխնոլոգիաներով չէ պայմանավորված. մենք կարիք ունենք պարենի արտադրության և սպառման համակարգային փոփոխությունների: Կառավարության պատասխանատուների, հատկապես գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կլիմայի, առողջապահության և աշխատանքի նախարարություների համար, կարևոր է ռազմավարությունների համապատասխանեցումը և համատեղ աշխատանքը՝ ընդհանուր նպատակների հասնելու արդյունավետ լուծումներ գիտնելու համար:

2. «Արդար անցման» աջակցումը պարենային համակարգերում՝ արդար և կայուն ապագայի համար

Մեր գնահատականը ցույց է տալիս, որ առկա է ագրոպարենային համակարգերում «Արդար անցման» մոտեցումը զարգացնելու հնարավորություն: Եվրոպական «Կանաչ գործարքը» շեշտադրում է «ոչ ոքի աչքաթող չանելու» սկզբունքը՝ հասցեագրելով փոփոխությունների հանդեպ առաբել զգայուն ոլորտների և տարածաշրջանների խոցելիությունը:

Պարենային համակարգերում «Արդար անցումը» ներառելու է զգալի չափով արտաքին միջամտություններ պահանջող (պարարտանյութեր, թունաքիմիկատներ, սոյա` կենդանիների կերակրման համար) արդյունաբերական գյուղատնտեսությունից հեռացումը կօգուտ օրգանական, ագրոէկոլոգիական կամ վերաարտադրվող գյուղատնտեսության ձևերի: Այս փոփոխությունը նպատակ ունի վերականգնելու կենսաբազմազանությունը, բարելավելու հողի առողջությունը, նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները և ապահովելու երկարաժամկետ դիմակայունություն:

Ինչպես էներգետիկ ոլորտում, այնպես էլ պարենային համակարգերում «Արդար անցումը» պետք է ներառի բոլոր դերակատարներին՝ հատկապես կենտրոնանալով խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են փոքր ծավալով արտադրող ֆերմերները, մատակարարման շղթայի աշխատողները և ցածր եկամուտ ունեցող սպառողները:

Սահուն անցման համար առանցքային են ֆինանսական և այլ տիպի աջակցության մեխանիզմները, իսկ անցումն ինքնին պետք է մանրակրկիտ պլանավորվի և իրազեկվի դրանց վաղաժամ աջակցությունն ապահովելու համար: Ի վերջո, «Արդար անցումը» հնարավորություն է ստեղծում կառուցելու դիմակայուն, արդար և շրջակա միջավայրի համար անվնաս պարենային համակարգեր՝ բարելավելով ապրուստը և ստեղծելով նոր աշխատատեղեր և հնարավորություններ:

3. Ապահովելով հասանելիություն մատչելի, առողջ և կայուն սննդակարգերին

Պարենային անվտանգությունը շարունակում է լինել մեծ մարտահրավեր ծրագրում ներառված բոլոր երկրներում, հատկապես դրանց գյուղական շրջաններում: Միևնույն ժամանակ տարածված են ճարպակալումը և սննդակարգից կախված այլ առողջական խնդիրներ:

Հաշվի առնելով, որ կառավարությունները հազվադեպ են միջամտում մարդկանց սննդակարգին, առողջ և կայուն սնունդը մատեչելի դարձնելը կարող է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը, բարելավել հանրային առողջությունը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա պարենային համակարգերի ազդեցությունը: Դպրոցներում, ճաշարաններում, հիվանդանոցներում հանրային սննդի և պետական ​​գնումների քաղաքականության վերանայումը կարող է արդյունավետ մեկնարկային կետ լինել:

4. Կլիմայի փոփոխության հասցեագրում՝ հարմարվողականության և դիմակայունության կառուցում

Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը ավելի հաճախակի երաշտներով, ջրհեղեղներով և այլ եղանակային արտակարգ իրադարձություններով: Օրինակ՝ Մոլդովայում սաստիկ երաշտներ են, որոնք սպառնում են մշակաբույսերի աճեցմանը:

Այս մարտահրավերների հասցեագրկան համար առանցքային է ներդրումներ կատարել այն ֆերմերային տեխնոլոգիաներում, որոնք կբարելավեն հողի կարողությունը հարմարվելու կլիմայի փոփոխություններին: Հողապաշտպան գյուղատնտեսությունը, որը ներառում է այնպիսի պրակտիկաներ, ինչպիսիք են հողը նվազագույն չափով հերկելը կամ ընդհանրապես չհերկելը, ծածկութային մշակաբույսերի տնկումը, կարող են օգնել հողի առողջության պահպանմանը և դիմացկունության մեծացմանը:

Դեռ ավելին, առանցքային է կլիմայի համար «խելացի» տեխնոլոգիաների ներդնումը: Ջրի պահպանության ռազմավարությունները, որոնցից են կաթիլային ոռոգումը և ցանքածածկը, կարող են խնայել ջուր և պահպանել մշակաբույսերի առողջությունը չորային շրջանների ժամանակ: Ֆերմերներին վերապատրաստման դասընթացների և աջակցության տրամադրումը ևս էական նշանակություն ունի: Ֆերմերները պետք է սովորեն, թե ինչու են արդյունավետ կոնկրետ ֆերմերական պրակտիկաներ, օրինակ՝ ցանքաշրջանառությունը և դրա նշանակությունը հողի առողջության պահպանության հարցում: Ֆերմերը պետք է նաև հասկանա, թե ինչու է օգտակար աճեցնել տարատեսակ մշակաբույսեր, ներառյալ այնպիսինները, որոնք հարմար են տեղի միջավայրին:

Դիմակայուն պարենային համակարգերի խթանման համար մենք կարիք ունենք վերանայելու ներկրված պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառությունը տնտեսությունում: Օրգանական և ագրոէկոլոգիական մոտեցումներին անցումը կարող է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրին հասցվող վնասը, իսկ արևային էներգիայի, կենսազանգվածից ստացվող էներգիայի կամ վերականգնվող էներգիայի այլ աղբյուների կիրառումը ֆերմերային տնտեսություններում կնվազեցնի հանածո վառելիքից կախվածությունը:

5. Միջոլորտային հետազոտության իրականացում և նորարարությունների ստեղծում

Եվրոպական միության «Ֆերմայից սեղան» ռազմավարությունը համապատասխանում է ավելի լայն՝ Հետազոտության և նորարարության օրակարգին, որովհետև նոր տեխնոլոգիաները և նորարարությունները հնարավորություն են ստեղծում դրական փոփոխությունների համար: Այս տեխնոլոգիաները նպաստում են կայուն գյուղատնտեսության պրակտիկաներին և ավելի առողջ ու կայուն սննդակարգերին: Իրական առաջընթաց ապահովելու համար հետազոտությունները պետք է գերազանցեն ավանդական, առանձնացված մեթոդները՝ ուղղվելով դեպի համագործակցային և փոխակերպող հետազոտական մոտեցումներ: Սա նշանակում է, որ կրթական հաստատությունները պետք է կենտրոնանան պարենի արտադրության, կլիմայի, միջավայրի և սնուցման միջև կապերի վրա՝ օգնելով լուծել պարենային համակարգերի բարդ մարտահրավերները:

Հետազոտությունը և նորարարությունը պետք է համապատասխանեն պարենային համակարգում ներգրավված բոլոր դերակատարների կարիքներին՝ ներառյալ ֆերմերների, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և առողջ սնուցման խմբերի, քաղաքացիների և խոցելի համայնքների:

Այս փոփոխության ոգին հիմնված է մեր հավաքական համառության և տեսլականի վրա, այն է ստեղծել այնպիսի ապագա, որտեղ պարենային համակարգերը սնուցում և պահպանում են՝ գալիք սերունդներին թողնելով հավասարակշռության և բարեկեցության ժառանգություն: