Հանրային ընկալման ուսումնասիրությունը
Հանրության պատրաստվածությունը և պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում կանաչ անցման նախաձեռնություններին․ ազգային զեկույց
«Կանաչ օրակարգի» հանրային ընկալման ուսումնասիրությունը խորը պատկերացում է տալիս երկրում կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի պաշտպանության, էներգետիկ անվտանգության և ԵՄ հետ համագործակցության վերաբերյալ հանրային կարծիքի և վարքի մասին։ Ուսումնասիրությունը դուրս է գալիս զուտ քաղաքական վերլուծության շրջանակներից՝ դիտարկելով հասարակական պատրաստակամությունը, խոչընդոտներն ու հնարավորությունները, որոնք ձևավորում են Հայաստանի կանաչ անցման և կլիմայական նպատակների իրագործման ընթացքը։


Ուսումնասիրությունը ներառում է՝
- Հանրության տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը կլիմայի փոփոխության հարցերում
- Վստահությունը բնապահպանական տեղեկատվության աղբյուրների հանդեպ
- Կլիմայի փոփոխության պատճառների և հետևանքների ընկալումը տարբեր սոցիալական և տարիքային խմբերի կողմից
- Բնապահպանական ոլորտում գործող տարբեր կառույցների առաջնահերթությունների և արդյունավետության գնահատականները
- Վերաբերմունքը էներգետիկ անվտանգության և էներգախնայողության նկատմամբ
- Կանաչ նախաձեռնություններին մասնակցելու պատրաստակամությունն ու մասնակցությանը խոչընդոտող հիմնական գործոնները
Ստացված արդյունքները բացահայտում են հասարակության առջև ծառացած հիմնական մարտահրավերները, ընդգծում համագործակցության հնարավորությունները և հիմք են ծառայում Հայաստանի կայուն զարգացման և արդյունավետ կլիմայական քաղաքականության համար շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվող ռազմավարություններին։ Ուսումնասիրությունը հիմնված է Հանրապետության մասշտաբով իրականացված հարցումների վրա՝ ապահովելով Հայաստանի կանաչ անցման գործընթացում հանրային ընկալումների համապարփակ և ներկայացուցչական պատկերը։
Հայաստանի կլիմայական չեզոքության 2050թ․ ճանապարհային քարտեզ
Հայաստանի կլիմայական չեզոքության 2050թ. ճանապարհային քարտեզ Մեր ճանապարհային քարտեզը Հայաստանին ռազմավարական հիմք է տրամադրում՝ առանձնացնելով մինչև 2050թ. կլիմայական չեզոքության հասնելու ճանապարհին անհրաժեշտ ոլորտային հստակ գործողություններն ու հիմնական ուղենիշները։
Կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն
Կարողությունների զարգացումը և տեխնիկական աջակցությունը կարևորագույն նշանակություն ունեն՝ կայուն անցման գործընթացում շահառուներին անհրաժեշտ հմտություններով և ռեսուրսներով զինելու համար ։ Մեր աջակցությունը լիովին համահունչ է ճանապարհային քարտեզում ընդգծված ազգային առաջնահերթություններին։