Ոլորտային գնահատումներ

Ուսումնասիրե՛ք մեր Ոլորտային գնահատումներ, որոնք անդրադառնում են այն հիմնական միտումներին, խոչընդոտներին և բարենպաստ հանգամանքներին, որոնք կարող են խթանել կանաչ անցումը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ որպես երկրների՝ Եվրոպական միությանը մոտարկման գործընթացի մաս։ «Կանաչ օրակարգի» միջազգային և ազգային անկախ փորձագետների թիմի պատրաստած այս համապարփակ գնահատումները շոշափում են ԵՄ կարգավորող և քաղաքականության շրջանակին համահունչ լայն և բազմաշերտ թեմաներ։

Համատեքստ

Այս զեկույցները կարևոր դեր ունեն Կանաչ անցման համապարփակ ազգային գնահատման գործում՝ վերանայելով համապատասխան քաղաքականության և իրավական շրջանակները, գործիքները և ինստիտուցիոնալ մեխանիզմները, ինչպես նաև ընդգծելով թե՛ կառավարական, թե՛ ոչ կառավարական դերակատարների համապատասխան դերերը:

Ավարտվելով 2024 թվականի մայիսին՝ այս զեկույցները արժեքավոր պատկերացում են տալիս ոլորտների կատարողականի վերաբերյալ և ընդգծում են հիմնական մարտահրավերները, որոնք կենսական նշանակություն ունեն երեք երկրներում ներառական, արդյունավետ և կայուն կանաչ ու արդար անցում խթանելու համար:

Այլ նախաձեռնություններ

Կանաչ անցման գնահատում

Կանաչ անցման գնահատում Ծանոթացե՛ք մեր «Կանաչ անցման գնահատմանը», որում ներկայացված են խորքային վերլուծություններ Հայաստանի ազգային քաղաքականությունների, առանցքային ոլորտների և անցման ընդհանուր պատրաստվածության վերաբերյալ։ Հաշվետվությունն ներառում է ռազմավարական առաջարկներ՝ աջակցելու երկրին մինչև 2050թ․ կլիմայական չեզոքության հասնելու ճանապարհին։

Ով ենք մենք

Հանրային իրազեկվածության հետազոտություն

Այս հետազոտությունը վերլուծում է, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիներն ընկալում կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և ԵՄ ինտեգրումը՝ վերհանելով հասարակության վերաբերմունքը կայուն ապագայի նկատմամբ։

ուսումնասիրել

Կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն

Կարողությունների զարգացումը և տեխնիկական աջակցությունը կարևորագույն նշանակություն ունեն՝ կայուն անցման գործընթացում շահառուներին անհրաժեշտ հմտություններով և ռեսուրսներով զինելու համար ։ Մեր աջակցությունը լիովին համահունչ է ճանապարհային քարտեզում ընդգծված ազգային առաջնահերթություններին։

Շուտով