Ինչ ենք անում
Մեր նպատակն է օգնել Հայաստանին` հասնելու կլիմայական չեզոքության ուղղությամբ կայուն և ընդգրկուն փոփոխությունների՝ կանաչ անցման գնահատման, մինչև 2050 թ․ ճանապարհային քարտեզի և ներդրումային պատրաստի ծրագրերի միջոցով, աջակցելով պլանավորումից մինչև իրականացում ճանապարհին:
Կանաչ անցման գնահատում
Կանաչ անցման գնահատում Ծանոթացե՛ք մեր «Կանաչ անցման գնահատմանը», որում ներկայացված են խորքային վերլուծություններ Հայաստանի ազգային քաղաքականությունների, առանցքային ոլորտների և անցման ընդհանուր պատրաստվածության վերաբերյալ։ Հաշվետվությունն ներառում է ռազմավարական առաջարկներ՝ աջակցելու երկրին մինչև 2050թ․ կլիմայական չեզոքության հասնելու ճանապարհին։
Ոլորտային գնահատումներ
Ծանոթացեք մեր ոլորտային գնահատման զեկույցներին, որոնք վերաբերում են հիմնական միտումներին, խոչընդոտներին և գործոններին, որոնք կարող են նպաստել «կանաչ» անցմանը Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ այդ երկրների՝ Եվրոպական միությանը մոտարկման գործընթացի շրջանակներում։
Հանրային իրազեկվածության հետազոտություն
Այս հետազոտությունը վերլուծում է, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիներն ընկալում կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, էներգետիկ անվտանգությունը և ԵՄ ինտեգրումը՝ վերհանելով հասարակության վերաբերմունքը կայուն ապագայի նկատմամբ։
Կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցություն
Կարողությունների զարգացումը և տեխնիկական աջակցությունը կարևորագույն նշանակություն ունեն՝ կայուն անցման գործընթացում շահառուներին անհրաժեշտ հմտություններով և ռեսուրսներով զինելու համար ։ Մեր աջակցությունը լիովին համահունչ է ճանապարհային քարտեզում ընդգծված ազգային առաջնահերթություններին։